Foto

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում. Եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Վաղը աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը։