Foto

Ընդդիմադիր պատգամավորները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ սպասվող ընտրությունների մասին են քննարկել

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը եւ Աննա Գրիգորյանը փետրվարի 12-ին հանդիպել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ:

Պատգամավորներն անդրադարձել են 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ընտրական  օրենսգրքին, ընտրական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելմանը, ընտրացուցակներին, կուսակցություններում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցերին: