Այսօր արձակագիր և կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 91-ամյակն է։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մեջբերել է Հրանտ Մաթևոսյանի կազմած Եղիշե Չարենցի երկերի ընտրանուց, որը բացվում է արձակագրի նախաբանով
«․․․ էպոխայի հետ ժանիք ժանիքի կռվողը, էպոխային վերքերի վիհեր տվողն ու խոր վերքեր առնողը մենք ողջերս չենք։
ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տալով գահակալ բարձունքի հասած մարտիկը․․․»:









