Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը գրում է․
«Վերադառնալով օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան կատարած այցի արդյունքներին, ակամայից մտաբերեցի 1918-20 թվականներին Արցախում պատասխանատու պաշտոն զբաղեցրած ազգային գործիչ Եղիշե Կիրակոսյանի հուշագրության հետևյալ հատվածը.
<<…Ադրբեջանի կառավարությունը շատ եռանդուն աշխատում էր, միաժամանակ ազդու միջոցների դիմելով, կարողանում էր անգլիական հրամանատարության աչքում երևալ որպես ավելի վստահելի տարր, քան հայկական կառավարությունը: Բոլոր նշաններից երևում էր, որ Ադրբեջանի իշխանությունը ավելի ճարպիկ է, քան Հայաստանի կառավարությունը, որով և նրան հաջողվեց անգլիական հրամանատարության միջոցով Սուլթանովին նշանակել Զանգեզուր-Ղարաբաղի նահանգապետ…
Այո, թուրքերը ճարպիկ են մեզնից, և այդ կարծիքն էր տիրում բոլորի մոտ…>> (<<Լեռնային Ղարաբաղ. 1917-1920>>, էջ 355)
Եզրակացություն. պարզվում է, որ 100 տարի անց, բացի միջնորդից, ոչինչ չի փոխվել՝ նույն միամիտ հայն է, նույն ճարպիկ թուրքը…»։