Foto

«Լիվերպուլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի համար

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»։

​«Կարմիրները» մտադիր են առաջիկա ամռանը պաշտոնական առաջարկ ներկայացնել 27-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ։ Անգլիայի գործող չեմպիոնները պատրաստ են գործարքի համար վճարել 80 միլիոն եվրո։

​Հիշեցնենք, որ Ժյուլ Կունդեն կատալոնական ակումբին միացել է 2022 թվականին «Սևիլիայից»՝ 50 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

​Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։