• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Դիվանագիտական խողովակներով Բաքվին հաղորդվել են սպառնալիքներ` կլինեն կոշտ դիրքորոշումներ՝ ճանաչելով Արցախի անկախությունը

Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազվաթված Շուշիում կազմակերպված հերթական կրկեսի ժամանակ Բաքվի բռնապետի օգնական ոմն Հիքմեթ Հաջիև հայտարարել է, թե 44-օրյա պատերազմին իրենք կարող էին գրավել Ստեփանակերտը, սակայն կանգ են առել իբր «բարոյական» նկատառումներով, որպեսզի քաղաքի բնակչության շրջանում զոհեր չլինեն: Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այժմ իսկ ընթացող ադրբեջանական կրկեսին բնորոշ սնպարծ այս սուտը որևէ աղերս չունի իրականության հետ։

Պատերազմի օրերին միջազգային դիվանագիտական ետնաբեմում ընթացող ուշագրավ գործընթացների մասին դեռևս 2021թ. հունվարի կեսերին իր հարցազրույցներից մեկում հետաքրքիր տեղեկություններ է ներկայացրել Հեյդար Ալիևի նախկին օգնական և նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը։

Ըստ նրա՝ Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջությամբ, թե՞ մասնակիորեն բռնազավթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ ավելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաև ամեն ինչ կորցնելու առումով, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Ադրբեջանի դեմ հանդես են եկել միասնական ճակատով։sed

Դիվանագիտական խողովակներով Բաքվին հաղորդվել են սպառնալիքներ առ այն, որ Ադրբեջանի դեմ կլինեն կոշտ դիրքորոշումներ՝ ճանաչելով Արցախի անկախությունը և գնալով Կոսովոյի ճանապարհով, կամ պահանջ կդրվի, որպեսզի Ադրբեջանը վերադառնա սեպտեմբերի 27-ի դիրքերին;

Եղել է նաև միջին կամ փոխզիջումային տարբերակ՝ պահանջել Ադրբեջանից, դուրս գալ նախկին ԼՂԻՄ տարածքներից։

Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում և Մոսկվային առաջարկել տեղակայել խաղաղապահներ»,- գրել է նա։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները


    ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը․ Անդրեասյանի ելույթը՝ «EducAItion 2026» համաժողովին


    Քննարկվել են GRAWE ընկերության՝ ՀՀ ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորությունները


    Կամո Ցուցուլյանը հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ


    Պեսկովը հայտնել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների հետաձգման պատճառը


    Արմեն Գրիգորյանն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները


    Մյասնիկյան գյուղի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց էր պահել. ոստիկանների բացահայտումը


    Կուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել անվտանգության թեմայի շուրջ, բայց առանց ինքնիշխանությունը վնասելու


    Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում


    ՀՀՄԱ կոչ է անում խստացնել վերահսկողությունը ՀՀ-ում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]