Foto

Թուրք փոփ աստղը ձերբակալվել է կրոնական դպրոցի մասին կատակի համար, որտեղ սովորել է նաեւ Էրդողանը

Հինգշաբթի երեկոյան թուրքական դատարանը «ատելություն եւ թշնամանք հրահրելու» մեղադրանքով ձերբակալել է թուրք փոփ աստղ Գյուլսենին՝ կրոնական դպրոցների մասին նրա արտահայտությունների կապակցությամբ, որոնք միջազգային ընդվզում եւ արձագանք են առաջացրել ամբողջ երկրում։

46-ամյա երգչուհին բերման էր ենթարկվել հինգշաբթի Ստամբուլի իր տանը եւ Ստամբուլի դատարանի կողմից ձերբակալվել է մինչ դատավարությունը, հաղորդում է BBC Turkish-ը։

Մեղադրանքները կապված են փոփ աստղի ապրիլյան համերգի հետ, որի ժամանակ նա կատակել էր, որ իր երաժիշտներից մեկի «այլասերության» պատճարն Իմամ Հաթիպի կրոնական դպրոցում սովորելն է, որի շրջանավարտներից է նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Փոփ աստղի խոսքերի տեսագրությունները սոցցանցերում սկսել էին տարածվել այս շաբաթվա սկզբին, իսկ Twitter-ում նրան ձերբակալելու կոչով հեշթեգ է հայտնվել:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հինգշաբթի Twitter-ում քննադատել էր երգչի խոսքերը՝ դրանք «ատեցողական» եւ «արխայիկ» անվանելով։

Թուրքական կառավարության քննադատներն ասում են, որ ձերբակալությունը հաջորդ տարվա ընտրություններին ընդարաջ պահպանողական բնակչությանը հանգստացնելու Անկարայի ջանքերի մի մասն է:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է երկրի դատավորներին ու դատախազներին՝ խնդրելով «անհապաղ ազատ արձակել արտիստին»։

Իմամներների պատրաստման համար ստեղծված Թուրքիայի Իմամ Հաթիփի հանրային եւ միջնակարգ դպրոցներում կրոնական առարկաներ են դասավանդվում, այդ թվում՝ Ղուրան եւ իսլամական իրավագիտություն, եւ Էրդողանի կառավարման տարիներին դրանց թիվն ավելացել է։ Այս հաստատություններն «աստվածապաշտ սերունդ» դաստիարակելու նրա վաղեմի նպատակի մի մասն են: