Foto

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց. 188 վարչական արձանագրություն է կազմվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։  Այս մասին հայտնում են Տեսչությունից:

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները օգոստոսի 10-24-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 2099 տրանսպորտային միջոց։