Foto

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. ՔՊ–ական

ՔՊ–ական Արամ Մելքոնյանն այսօր էլ Վարդենիսից հասել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնք՝ Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցելու։

Լրագրողների հետ զրույցում Մելքոնյանը նշեց, որ այստեղ է, քանի որ իր կուսակցության նախագահն է այստեղ։

Անդրադառնալով Վարդենիսի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից օկուպաված տարածքներին, Մելքոնյանն ասել է. «Վստահեցնում եմ՝ էդ տեղերից դուրս են գալու, երբ սահմանազատումը լինի մեր տարածաշրջանում, դա լինելու է մոտ ապագայում»։