Foto

Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո առաջին հաղթանակն է տարել խառը մենամարտերում

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո առաջին հաղթանակն է տարել խառը մենամարտերում:

Լոս Անջելեսում անցկացված UpNextFighting 30 մրցաշարում 66,5 կգ քաշային կարգում Հարությունյան հաղթել է ամերիկացի Շեյն Տորեսին։

Նույն մրցաշարում հաղթել են նաև Պարգև Խաչատրյանը, Ժորա Սահակյանը, Արթուր Հարությունյանն ու Դավիթ Մգոյանը։