Foto

Սամվել Ալեքսանյանն Ադրբեջանից շաքարավազ է ներկրելո՞ւ. Պապոյանը ոչ հերքում է, ոչ հաստատում

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ոչ հերքում, ոչ հաստատում է մամուլում առկա տեղեկությունները, որ առաջիկայում Ադրբեջանից Հայաստան է ներկրվելու շաքարավազ։

«Այս փուլում չեմ կարող մեկնաբանել դա»,– լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

NEWS.am–ի դիտարկմանը, որ կոնկրետ գործարարի մասին է խոսվում՝ Սամվել Ալեքսանյանի, Պապոյանը կրկնեց. «Այս փուլում չեմ կարող մեկնաբանել, այս պահին մեկ տեսակ ապրանք է ներկրվում՝ բենզին»։