Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօրվանից սկսում է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Առաջին մարզումը ժամը 18:00-ին է։ Հավաքի առաջին օրը թիմին միանալու են․
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
Գոռ Մատինյան - «Ուրարտու»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»
Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ Երևան
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ Երևան
Ֆին Գերագուսյան - «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Ազգային ընտրանի հրավիրված մյուս խաղացողները հավաքին կմիանան մարտի 23-ին և 24-ին:
Եղիշե Մելիքյանի թիմը նախապատրաստվում է մարտի 29-ին Երևանում կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։ Այն կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 18:00-ին։
Բացի այդ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին Երևանում կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։
Երկու հանդիպումն էլ կանցկացվի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։









