Foto

Իրաքում գտնվող ՀՀ 9 քաղաքացի վերադարձել են Հայաստան

Փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել հայաստանաբնակ ՀՀ 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ:

ԱԳՆ–ից հայտնում են, որ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան: Մարտի 17-18-ն Իրաքում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստան նրանց վերադարձին՝ Բաղդադ-Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։

Մասնավորապես, Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանի նրանք մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Քուվեյթում և Իրանում ՀՀ դեսպանություններն օժանդակություն են ցուցաբերել ՀՀ քաղաքացիների Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագրեր ստանալու, ինչպես նաև ցամաքային ուղևորափոխադրումն անվճար և ուղեկցությամբ ապահովելու հարցում։

Իրաքում մնում են ՀՀ 3 քաղաքացիներ, որոնցից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, մյուս քաղաքացին հայտնել է, որ նախընտրում է սպասել: