Foto

Արեգակի վրա երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել

Կիրակի առավոտյան Արեգակի վար երեք ուժեղ M դասի բռնկում է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Լաբորատորիայի տվյալների համաձայն՝ M1.7 դասի բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 5:05-ին, որին հաջորդել է M1.0-ի ավելի թույլ բռնկումը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:41-ին, իսկ երեքից ամենաուժեղը (M1.9)՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:20-ին։ Բոլոր բռնկումները գրանցվել են աստղի նույն շրջանում:

Մեկ օր առաջ լաբորատորիան հայտնել էր, որ գործնականում հանգիստ Արեգակի վրա ակտիվության կտրուկ աճ է նկատվել։ Հնարավոր է, որ աստղի բռնկումների ինտենսիվությունը կարող է հասնել ամենաբարձր՝ X դասի