Foto

Տեսակով հակահայը


Այսօր, հետևելով ՀՀ անհայրենիք իշխանության գործունեությանը, վստահաբար կարող ենք արձանագրել, որ նրանք ոչ միայն հակապետական են և ինքնահավան, այլև դասական իշխանամոլներ են, ովքեր օգտագործելով քաղաքական հարմար հանգրվանը, կարողացան պետության ներսում տապալել պետական կարգը և զավթել իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանի ինքնասիրահարվածության և անձնապաշտության դրվագներին մենք ականատես ենք եղել նրա կառավարման 4,5 տարիների ընթացքում, նմանօրինակ դեպքերը հարյուրավոր են։ Նա մանիպուլյատիվ կերպով կարողացավ օգտագործել նախորդ կառավարության բոլոր կիսատ ծրագրերն ու նախագծերը, և այդ ամենը հեշտությամբ ներկայացնել որպես սեփական «ձեռքբերում»։ Ըստ էության, հանրության շատ քիչ հատվածը գիտակցեց, թե ինչպես 2018-ին կամ 19-ին կառավարությունն իր պետբյուջեով նախատեսած կապիտալ ծախսերն ու հավաքագրումները փայլուն ի կատար ածեց։ 

Եթե անդրադառնանք Փաշինյանի անհայրենիքությանը, ապա նա հանուն սեփական իշխանության պահպանման պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ սկսած հայրենիք վաճառելուց ու հազարավոր հայորդիների ակնհայտ մահվան ուղարկելը։ Մառազմը կայանում է նրանում, որ այսօր էլ հանրության մի որոշակի հատված փորձում է Նիկոլի քայլերը ոչ միայն չնկատել, այլ ուղղակիորեն նրան հերթական անգամ ֆետիշացնել։

Ասեմ ավելին, Նիկոլը փայլուն գիտակցում է, որ ինչքան էլ ինքը մնա իշխանության ղեկին, Հայաստանում նոր աղետների շղթան շարունակվելու է, էլ ավելի է խորանալու ներքին ճգնաժամը, իսկ ՀՀ միջազգային վարկանիշն ուղղակի իջնելու է ներկայումս գոյություն ունեցող պատմական մինիմումից։ 

Նիկոլական իշխանության այս ընթացքը ապացուցում է ևս մի ճշմարտություն, որի մասին քանիցս բարձրաձայնել են նրա տեսակը փայլուն ճանաչողները. խոսքը նրա՝ հայատյաց լինելու մասին է։ Չնայած ցավալի ու դաժան է, բայց անվիճելի է այն, որ նա երբեք չի սիրել Հայաստանը, իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում նա ատել է հայի տեսակն ու ազգային արժեքները, և դա հստակ ամրագրվում է թե՛ նրա հոդվածներում ու վերլուծություններում, թե՛ նրա հայտնի գրքում, որտեղ հայի կերպարն ուղղակի պղծված է։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր դեռևս պատանի տարիքում նա տեղեկատվական գրոհ սկսել բանակի ու զինվորականության դեմ, շատ հանգիստ թիրախավորել էր օրինակ՝ Վազգեն Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին և մյուս բանակային հրամանատարությանը, այդ թվում նաև Երկրապահին՝ նրանց համարելով չարիք ու պետության դժբախտությունների հիմնական մեղավոր։

Ընդհանուր այս «ռասկլադում»՝ կարևոր է նաև խոսել Փաշինյանի կողմից սեփական թիմի նկատմամբ անտարբեր ու արհամարհական վերաբերվելու փաստը։ Բանն այն է, որ սեփական թիմում նա իրեն պահում է ֆեոդալ-ճորտ հարաբերության սկզբունքով. բոլորի հետ անունով ու «արա»-ով խոսելուց բացի, նա սիրում է, որ իրեն դիմեն «շեֆ»-ով ու անընդհատ փառաբանեն իր անձը։ 

Այնուհանդերձ նշենք, որ այսօր Հայաստանը կանգնած է պատմական մի շրջափուլում, որտեղ ամեն մի թեթև սխալ անգամ կարող է ունենալ կործանարար ու անդառնալի հետևանքներ, իսկ նման դեպքում ունենալ այս որակի ու աստիճանի ապիկար ղեկավար ու անհայրենիք կառավարություն, ուղղակի ազգային ողբերգություն է։

Արմեն Հովասափյան