Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահը նախօրեին անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի երկայնքով նոր երթուղու շինարարական աշխատանքներին, նշել է, որ վերջին 6-7 ամիսներին, շինարարական ընկերության ներկայացուցիչների աշխատանքն առանց ռուս խաղաղապահների ուղեկցման է իրականացվել և նրանք տեղում հնարավորություն են ունեցել շփվելու տեղի հայ բնակիչների հետ։
Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։
Եթե նկատի ունենանք, որ Արցախում խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետի ավարտին 3 տարի է մնացել, բնականաբար հասկանալի էր, որ արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման կամ երկարացման դիմաց մեծ գին պահանջելու համար։
Իսկ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ուղղված ցանկացած քայլ, ծրագիր ինքնին ողբերգություն է»։









