Լրատվականները հրապարակում են լուսանկար,
որոնցում երևում է, որ Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ է տեղադրված, որը վերահսկվում
է ռուս խաղաղապահների կողմից։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանին։
-
Պարո՛ն Զաքարյան,
արդյո՞ք կա նման անցակետ և ի՞նչ նպատակով է տեղադրված։
-
Այո, մոտ 8-9 ամիս տեղադրված է և ծառայություն է կատարում։
Անվտանգության իրավիճակը վերահսկելու նպատակ է հետապնդում։ Դրա մասին պետակն սահմանի
մասին օրենքում մանրամասն գրված է։
-
ՀՀ իշխանության
նախաձեռնությամբ է անցակետ տեղադրվե՞լ, թե ռուս խաղաղպահների՞։
-
Չի կարող լինել ռուս խաղաղպահների նախաձեռնությունն առանց օրենքների։ Գոյություն ունի Պետական սահմանի մասին
օրենք, որտեղ հստակ նշված է։ Այդ օրենքը գործում է 10 տարուց ավելի։ Ուղղակի հիմա, ելնելով
քաղաքական իրավիճակից, ծառայության մոտեցումը, ռուսական սահմանպահ զորքերի կողմից, այլ
տեսանկյունից է դիտարկվում: Իսկ այն ինչը որ արվում է, դա օրենքի սահմանում է։ Այո, խռովություն
է առաջանում քաղաքացիների շրջանում, քանի որ կանգնեցնում են, ստուգում են, և այլն,
և այլն։
-
Նշեցիք, որ քաղաքական
իրավիճակից ելնելով՝ Պետական սահմանի մասին օրենքի կիրառելիության անհրաժեշտություն
կա։ Ի՞նչ քաղաքական իրավիճակ կարող է լինել Հայաստանի Հանրապետության ներքին ճանապարհին։
-
Դուք Հայաստանի Հանրապետությունում չեք ապրո՞ւմ, չգիտե՞ք ինչ
վիճակ է։ Չգիտե՞ք, որ մեծ քաղաքականության արդյունքում ներկա պահին ճանապարհների, սահմանների
խնդիր է լուծվում։
-
Բայց խոսքը ներքին
ճանապարհի մասին է։ Նշեցիք նաև, որ անվտանգային խնդիր է լուծվում։ Դուք, որպես համայնքի
ղեկավար ի՞նչ անտանգային խնդիր եք տեսնում այդ հատվածում։
- Լավ ասացինք։ Ես համայնքի ղեկավար եմ և անվտանգության մասով
կհամագործակցեմ համապատասխան գերատեսչությունների հետ՝ պետական մակարդակով։ Ես առանձին
որոշումներ՝ անվտանգության մասով, կայացնելու իրավասություն չունեմ։
-
Հարցս Ձեր կողմից
միանձյա որոշում կայացնելուն չէր վերաբերում, այլ նրան, թե, որպես համայքի ղեկավար, ինքներդ անվտանգային խնդիր տեսնո՞ւմ եք համայքի բնակիչների համար։
-
Առայժմ անվտանգային խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, բնականոն հունով
կյանքը շարունակվում է այս պահի դրությամբ։ Իսկ անվտանգային խնդիրների հետ կապված
հարցերով դիմեք համապատասխան մարմիններին։
-
Նշեցիք, որ առայժմ
խնդիր չկա, սպասվո՞ւմ են խնդիրներ։
-
Համայքի ղեկավարի լիազորություններից դուրս հարցեր են։ Ես հո
Նաստրադամուսը չեմ, որ սկսեմ հիմա գուշակություններ անել։
-
Գուշակությունների
մասին չէ խոսքը: Դուք ասացիք, որ քաղաքական իրավիճակով է պայմանվորված, հետո էլ նշեցիք,
որ առայժմ անվտանգային խնդիր չկա։
-
Ես ասում եմ, որ քաղաքական իրավիճակ կա։ Դուք չգիտե՞ք, որ աշխարհաքաղաքական
լարված իրավիճակ է, ես դա եմ ասում։









