Foto

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայուն է.ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: