Լա Լիգան պահանջում է, որ չեղյալ համարվի ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև կնքված պայմանագիրը։
Իսպանիայի առաջնության ներկայացուցիչները դիմել են Փարիզի դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Մբապեի՝ ամռանը կնքած պայմանագիրը։
Լա Լիգան նաև խնդրել է DNCG-ին (Ֆրանսիայի ազգային ակումբների կառավարման վերահսկման վարչություն) չեղարկել հունիսին ընդունած որոշումը, ըստ որի՝ նրանք առարկություններ չունեն ՊՍԺ-ի ֆինանսական հաշվետվության վերաբերյալ։
Նշվում է, որ երկու հայցերն էլ մերժվել են միանգամից, քանի որ ժամանակին չեն կազմվել, սակայն հետագայում դրանք նորից կվերանայվեն։









