Foto

ՆԳՆ-ն «զրո»-ից չի ստեղծվի, վերցվելու է ԱԻՆ հենքը. Անդրեասյան

Ներքին գործերի նախարարության ստեղծումը շատ կարևոր մեծ քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։ Ամենևին չեմ նսեմացնում այն ամբողջ ճանապարհը, որն անցել է մեր հարգարժան ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունները, ուզում եմ ուղղակի ընդգծել, որ այն կոնցեպտը, որը ներկայացվելու է՝ լիովին նոր մոտեցում է, որտեղ ոստիկանությունն ուղղակի չի անվանափոխվում և դառնում ՆԳՆ։ Ոստիկանությունն իհարկե պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց ոստիկանությունը լինելու է սիրտը, կարևոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքական կառավարման, որը լինելու է ՆԳՆ-ն։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Անդրեասյանը ներկայացրեց ՆԳՆ մոդելը, համաձայն որի՝ այն զրոյից չի ստեղծվելու, վերցվելու է ԱԻՆ հենքը ։

«Այս ամիսների աշխատանքի ամբողջ գաղտնիքն այն էր, որ այնպիսի մի մոդել առաջարկենք, որը լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, «զրո»-ից չհավաքվի մի նոր կառույց, այլ արդեն ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և մենք կարողանանք միասին ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,- ասաց Անդրեասյանը։

Աղբյուր` Փաստինֆո