Foto

Պետք է շատ զգուշ վերաբերել քաղաքական անձին, ով մի անգամ արդեն լքել է իր խմբակցությունը․ Բադալյան

Երբ իշանության նախձեռնությամբ և ձեռամբ պաշտոնից հեռացվեցին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, մյուս բոլոր ընդդիմադիրները հրաժարվեցին հնաձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններից, բացի Թագուհի Թովմասյանից, ով զբաղեցնում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը։  Նկատենք, որ հանձնաժողովն ի սկզբանե պատկանում էր «Հայաստան» դաշինքին, որը զիջվեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցնում է․ «Տվյալ պատգամավորը մի անգամ արդեն աչքի է ընկել իշխող խմբակցությանը լքելու փորձով։ Բնականաբար, դրանից հետո պետք է շատ զգուշ վերաբերել քաղաքական անձին, ով մի անգամ արդեն լքել է իր խմբակցությունը։ Կարծում եմ կարիք չկա նրանց երկրորդ անգամ վերցնել քաղաքական պրոցեսի մեջ, առավել ևս վստահել որևէ պաշտոն։ Այստեղ արդեն գործում է ոչ թե քաղաքական, այլ՝ մարդկային գործոնը։ Նա հայտարարեց, որ գործելու է որպես անկախ պատգամավոր։ Դա տվյալ գործչին բնորոշ մարդկային հատկանիշների մասին է խոսում, որոնք ցույց են տալիս իր կերպարը»։

Թովմասյանն իր մնալն հիմնավորել էր այսպես

Հեղինակ: Աննա Ավետիսյան