Օրերս ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
տեղեկացրեց, որ Քրեական վարույթ է նախապատրաստվում «Հայելի» ակումբի և համանուն կայքի
ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ։ Ըստ մամուլի՝ հոդվածը նույն
է, ինչ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանինը՝ 226․2-րդ հոդված (բռնություն գործադրելու հրապարակային
կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Vesti.am-ի հետ զրույցում
Թովմասյանն ասաց, որ մամուլից է տեղեկացել քրեական
վարույթ պատրաստելու մասին,
բայց երբ 10-15 օր առաջ Գրիգորյանի
գործով հրավիրվել էր ԱԱԾ՝ խճճված հարցերից
հասկացել է, որ թիրախն ինքն է։
«Իմ հողորդումներից տարբեր հատվածներ էին ցուցադրում, փորձում էին, այս կամ այն բառի կամ արտահայության հետ կապված, լրացուցիչ մեկնաբանություն ստանալ։ Ինչ-որ մի պահ ինձ նաև ասացին, որ վկայի կարգավիճակից կարող եք միանգամից անցնել կասկածյալի կարգավիճակի։ Փաստաբանիս հորդորով մեկնաբանություններ չեմ տվել։ Ինձնից ինչ-որ բաներ էին ուզում կորզել՝ ամենայն հավանականությամբ ապագայում պատրաստվող քրեական վարույթի համար»,- նշեց Թովմասյանը, հիշեցնելով, որ մոտ 2 ամիս առաջ իրենց բնակարան ինչ-որ անձինք էին եկել, ներկայացել, որպես ԱԱԾ աշախատակիցներ։ Դեպքից հետո ԱԱԾ–ն հայտարարեց, որ իրենց աշխատակիցը չի եղել, ամեն դեպքում տիկին Թովմասյանի մոտ հարց է առաջանում․ ժամանած ոստիկաններն ինչո՞ւ չհայտնաբերեցին այդ անձանց՝ տեսախցիկների առկայության պայմաններում։
Անժելա Թովմասյանի խոսքով՝ մոտ 1 ամիս է, ինչ թիախի տակ է նաև «Հայելիի» յութուբյան
ալիքը։ «Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը 2018թ մինչ այսօր փորձում է շինծու քրեական
գործեր հարուցել, առաջադրել մեղադրանքներ։ Ավանտյուրային բնորոշ ոճի մեջ է, ոչ մի արտառոց
բան չկա։ Եթե պատերազմի ժամանակ փորձեցին տարբեր սահմանփակումներով և տուգանքներով
լռեցնել լրատվականներին, որպեսզի կարողանան Արցախ աշխարհի 72 տոկոսը հանձնել, հիմա
ինչո՞ւ պիտի դա չշարունակեն։ Հիմա էլ է երկիրս շարունակում հանձնվել՝ առաջիկա 15 օրվա ընթացքում Բերձորն են
հանձնելու։ Լռեցնելու փորձեր են անում, մեր հարթակում։ Առաջին իսկ օրվանից խոսել ենք,
որ այս անօրինական ձերբակալությունները, քրեական վարույթները մեկ նպատակ ունեն՝ լռեցնել,
վախեցնել, սարսափեցնել, որպիսի դրան զուգահեռ
հրեշավոր ծրագիրն իրականանա։ Դա Հայաստան երկրի հանձնելն է, ինչպես Նիկոլ անունով անձը
վերջերս հնչեցրեց, որ հայոց պետականության ոչնչացման հարց է։ Այս ամեն ինչի՝ երկիր
կորցնելու ֆոնին, իմ գործն ինչ-որ փոքր բան է»,- նկատեց տիկին Թովմասյանը։
Դիտարկմանը, որ ինքն ու լրատվականը տարբեր առիթներով հայտվում են իրավապահների
ուշադրության կենտրոնում և արդյո՞ք դա քաղաքական ենթատեքստ ունի, Թովմասյանն արձագանքեց․
«Չեմ հասկանում այն մարդկանց, որվքեր հայտարարում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում։
Մեր կյանքը վերածվել է դրան, այլևս խնդիրը մեր լինելության հարցն է՝ անձնապես ամեն մեկի
և պետության, պետականության ոչնչաման հարցն է։ Իհարկե, սա քաղաքական հետապնդում է իմ
անձի և լրատվականի նկատմամբ՝ այնպես, ինչպես մյուս քաղբանտարկյալների դեպքում է»։
Զրույցի ընթացքում նկատելի էր, որ Անժելա Թովմասյանն ընկճված և վախեցած չէր, պատրաստ
էր պայքարի և նույնիսկ նախապատրասված էր, որ վաղ թե ուշ ինքն է լինելու իշխանության
խոշորացույցի տակ։ Hayeli.am կայքն էլ շարունակում է աշխատել
իրեն հատուկ ոճով։









