Երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն
Վարդազարյանը (լիազորությունները կասեցված) հրապարակեց իր և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը,
որով ապացվում է, որ Վարդազարյանի վերաբերյալ հարուցված վարույթներում Ջհանգիրյանը մասնակցություն և ազդեցություն
ունի քրեական գործերի ընթացքի վրա։ Արդարադատության փոխանախարար Գրիգոր Մինասյանն էլ
այսօր հայտարարեց, որ նախարարությունը ԲԴԽ
նախագահի դեմ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի։ Վարդազարյանի պաշտպան Արամ
Օրբելյանն ասում է, որ թեև համաձայն չէ օրենսդրական կարգավորման հետ, բայց ըստ դրա՝
ԲԴԽ նախագահի վերաբերյալ վարույթ հարուցվում
է միայն ԲԴԽ 3 անդամների դիմումով։
Դատախազությունը ձայնագրությունն ուղարկել են քննչական կոմիտե՝
ուսունմասիրության համար։ Արամ Օրբերյալնն այստեղ
ևս իրավական խնդիր է տեսնում․ «Գլխավոր դատխազը
ոչ թե պետք է նյութերն ուղարկեր քննչական կոմիտե, այլ՝ գործ հարուցեր դատախազությունում՝
նախապես ստանալով ԲԴԽ-ի համաձայնությունը, ապա այդ հարուցված գործն ուղարկեր Քննչական
կոմիտե կամ այլ քննչական մարմին։ Հետագայում
քննության արդյունքում էլ կորոշվեր՝ մեղադրանք առաջադրելու կարիք կա՞, թե՞ ոչ, ապա կրկին
գլխավոր դատախազը կդիմեր ԲԴԽ և կստանար մեղադրանք առաջադրելու թույլտվություն»։
Կար նաև վարկած, ըստ
որի՝ Վարդազարյանն իրավունք չուներ գաղտնի ձայնագրել և հրապարակել իր և Ջհանգիրյանի
խոսակցությունը։ Փաստաբանը հիշեցնում է․ «Չմոռանանք, որ պարոն Վարդազարյանի մեղադրանքի
հիմքում ևս նման ձայնագրություն է դրված, իսկ պաշտպանյալիս գործողություններն իրավաչափ
են»։
Արամ Օրբելյանն ասում
է, որ ձայնագրության հրապարակված կտորը, ոչ թե վերաբերում է Ջհանգիրյանին քրեական և
կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, այլ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի
ընթացքոին։ «Հունիսի 16-ին հրատապ ռեժիմով, մեր բացակայության պայմաններում, երբ առկա
էին հարգելի համարելու բոլոր հիմքրեը, իրականացվել է նիստ։ Ընդ որում այն դեպքում,
երբ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ կա բացարկի իրական հիմք։ Ձայնագրության մեր նպատակն
այն էր, որ ԲԴԽ-ն այս կազմով, այս ընթացակարգով
իրավաչափորեն չի կարող հանգել որևէ եզրակացության»,- նշեց պաշտպան Օրբելյանը։
Մամուլում արդեն իսկ տեղեկություններ կան, որ ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել Վարդազարյանի կասեցված լիազորությունները, թեև հրապարակման օրն հունիսի 23-ն է։ Vesti.am-ը իրավաբանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք որոշումը բողոքարկելու հնարավորություն ունեն, թե՞ ոչ։ Ըստ Օրբելյանի՝ ֆորմալ առումով նման հնարավորություն չկա։ «Անձի բողոքի հիման վրա ՍԴ-ն նաև այդ հարցն էր քննարկում՝ արդյո՞ք ԲԴԽ որոշումները պետք է բողոքարկելի լինեն, օրինակ՝ վարչական դատարան, և գտել է, որ սա Սահմանադրությանը համապատասխանում է որոշակի պայմանների առկայության դեպքում՝ առ այն, որ ԲԴԽ-ն ունի երաշխիքներ, որպիսի հանդես գա՝ անկախ դատարան։ Հիմա մենք գտնում ենք, որ դրանից հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում նման երաշխիք այլևս չի գործում և տվյալ կառուցակարգն առաջացնում է խնդիրներ, որովհետև, ըստ էության, չի քննարկվել Ռուբեն Վարդազարյանի բացակաության հիմանվոր և ոչ հիմնավոր լինելը։ Որոշակի հնարավորություն կա որոշումը հենց ԲԴԽ-ին բողոքարկելու՝ սա դասական իմաստով բողոքարկում չէ, այլ՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմք ներկայացնել: Կարող ենք ՍԴ-ում վիճարկել օրենքի սահմանադրականությունը, ինչպես նաև այն վիճարկել միջազգային դատարանում»,- երզափակեց պաշտպանը։









