Foto

Չհասնելով իրենց երեկվա վայրագությունների նպատակին, փորձում են ուրիշ ստորությունների գնալ․ Քոչարյան

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Սրանց երեկվա վայրագությունների նպատակն էն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան: Որ հասկացան էդպես չի, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել: Չեն հասկանում, որ ինչքան իրանք իրանց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է: Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի և բնական է նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքը, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի: Եվ սա ներկացնելը այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը: