ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն կրելու քաղաքացիների իրավունքը, բացարձակ չէ և անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը դրա շրջանառության նկատմամբ: Այս մասին Բայդենն ասել է քաղաքացիներին հղված ուղերձում, որը նվիրված է եղել երկրում հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման միջոցառումներին:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ երկրում զանգվածային հրաձգության հաճախացած դեպքերը պահանջում են ղեկավարությունից ողջամիտ միջոցառումների ընդունում:
Զանգվածային հրաձգության վերջին դեպքերի ֆոնին նախագահը կոչ է արել արգելել հարձակողական հրացանների և մեծ հզորության պահունակների վաճառքը: Նախագահն առաջարկել է նաև խստացնել պոտենցիալ գնորդների կենսագրական տվյալների ստուգումը:









