Foto

Ես այնքան կմնամ այստեղ, մինչև Գլխավոր դատախազը վճիռ կայացնի ու կալանավորի Նիկոլ Փաշինյանին.զոհված զինվորների հարազատ

44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները շարունակում են մնալ Դատախազության դիմաց, նրանք հրաժարվում են հեռանալ՝ մինչև Դատախազությունը գործ չհարուցի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ խորհրդարանում արված հայտարարությունների հետ կապված.

«Ես այնքան կմնամ այստեղ, մինչև Գլխավոր դատախազը վճիռ կայացնի ու կալանավորի Նիկոլ Փաշինյանին։ Իմ տղեն 1 ամիս դիրքերում է մնացել, ես էլ 10 ամիս այստեղ կմնամ»,-ասաց ակցիա իրականացնողներից մեկը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները արդեն մի քանի ժամ է ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց: Նրանք Գլխավոր դատախազից պահանջում են պատժել Նիկոլ Փաշինյանին իր հայտարարության համար, որ կարող էին պատերազմն ավելի վաղ դադարեցնել և կլիներ նույն արդյունքը՝ առանց զոհերի:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 18-ին տեղեկացրել էր՝ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին դատախազություն։Դատախազը Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Դատախազություն ևս 4 հաղորդում է ներկայացվել, իսկ իրենց ներկայացրած բողոքը կցվելու է ընդհանուր գործին: Ծնողները նշում են, որ բողոքարկելու են այս որոշումը, պահանջելու են, որ իրենց ներկայացրած հաղորդումն առանձին գործով քննվի:

Աղբյուր` Փաստինֆո