Foto

Նիկոլի թիմի հետ ՀՀ-ՌԴ՝ հայտարարությամբ մատնանշված փոխգործակցություն չի՛ կարող լինել

Փաշինյանի՝ ՌԴ այցի շրջանակներում տարածված համատեղ հայտարարությունը ծնում է հարց. Հայաստանի մասով ո՞վ է իրագործելու այն: Միանգամից ասեմ՝ Փաշինյանն իր թիմով չի՛ իրագործելու այն՝ մեկ պարզ պատճառով. մինչ օրս այս խմբակը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի (զանազան արտախորհրդարանական «ուժերի», «ծուռ» ու դավադիր նախագիծ-ուժերի միջոցով) վարել է այդ հայտարարության տառին ու ոգուն 180 աստիճան հակասող, ուղն ու ծուծով հակառուսական քաղաքականություն:
Եթե մեկը կա, որ հավատում է, թե Փաշինյանի՝ անգլոսաքսոնյան-թուրքական մոլեգնող տրամադրություններով առաջնորդվող թիմը վերցնելու է հայտարարության կետերն ու իրար հետևից անշեղորեն իրագործելու է դրանք, ապա նա առնվազն կա՛մ միամիտ է, կա՛մ բանից անտեղյակ:
Իմ պնդմանն ով չի հավատում՝ թո՛ղ վերստին կարդա 30 կետանոց հայտարարությունը և դա դնի ՔՊ-ական պատգամավորների և Նիկոլի իշխանության առանցքային դերակատարների քաղաքական վարքագծի ու այդ թիմի որդեգրած ուղեգծի կողքին:
Նիկոլի թիմի հետ հայ-ռուսական կամ ՀՀ-ՌԴ՝ հայտարարությամբ մատնանշված փոխգործակցություն չի՛ կարող լինել ո՛չ միջազգային (ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ ևն), ո՛չ միջպետական հարթակներում. Նիկոլի թիմը մոլեգին կերպով զզվում է Ռուսաստանից և նույնքան մոլեգին տենչում է Թուրքիային և Ադրբեջանին:
Վերոնշյալ աքսիոմատիկ ճշմարտությունների ձևակերպումը հանգեցնում է հետևյալ եզրակացությունների.
1. հայ-ռուսական հարաբերությունների զարգացման՝ հայտարարությամբ նախանշված իրապես խորը և համապարփակ ծրագիրը կմնա որպես արխիվի զարդ, եթե իշխանության մնա Նիկոլը,
2. Նիկոլի իշխանության մնալու և փոխգործակցության ծրագիրը կյանքի չկոչվելու դեպքում ՀՀ-ում ակտիվորեն գործող անգլոսաքսոնյան-թուրքական գործակալական ցանցը, Նիկոլի բարձր հովանավորությամբ և գործուն մասնակցությամբ, երկիրը վերածելու են հակառուսական որջի,
3. Նիկոլի իշխանության մնալու և փոխգործակցության
ծրագիրը կյանքի չկոչվելու դեպքում ՌԴ-ն շատ շուտով ստիպված է լինելու ՀՀ-ում ևս իրագործել «դենացիֆիկացիայի» խոշորամասշտաբային ծրագիր՝ իր վտանգավոր հետևանքներով հանդերձ,
4. հայ-ռուսական հարաբերությունների զարգացման՝ հայտարարությամբ նախանշված իրապես խորը և համապարփակ ծրագիրը կյանքի կկոչվի պարտադիր կերպով, և այն ՀՀ-ի մասով կիրականացնի ոչ թե Նիկոլը, այլ բոլորովին այլ իշխանություն:
Այսքանը:

Վահե Սարգսյանի ՖԲ էջից