«Ես կարող եմ ընդամենը
ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը,
հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։
Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը
և դրանց իրացմանը»։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների
ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Արացխի ԱԺ-ի երեկվա հայտարարությունը։ Փաստորեն,
ՔՊ-ականները էլի շարունակում են բացատրել իրենց ղեկավարի ելույթների բովանդակությունը։
ՔՊ պատգամավորներն 2018թ-ից այն կողմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ուսապարկներն են, ըստ
Վահագն Ալեքսանյանի, կամ կամակատարները՝ ըստ ընդդիմության, այլև փաշինյաներեն-հայերեն
թարգմանիչները։ Այդ ինչպե,ս է ստացվում, որ Փաշինյանի խոսքերը միշտ թարգմանության և
լրացուցիչ բացատրությունների կարիք ունեն։ Ինչո՞ւ վարչապետը չի ասում այն՝ ինչ մտածում
է կամ պետք է։ Կամ այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրա ասածը հասարակության մեծ մասը՝ քաղաքագետներ,
հասարակական գործիչներ, պատգամավորներ, իրավաբաններ, ընդդիմադիրներ, Արցախի բնակչություն
և այլ հասարակական շերտեր ընդունում են մի կերպ, իսկ ՔՊ թիմը՝ այլ։ Նրանց համար ա՞յլ
հայերեն կա։ Ընդ որում, այդ կերպ ընկալողները միայն Նիկոլ Փաշինյանին քվե չտված ՀՀ
բնակչության մոտ 75 տոկոսը չէ։ Այդ 75 տոկոսի նման այդ արտահայտությունները ընկալում
են նաև միջազգային հանրության ներկայացուցիչներ, այդպես է ընկալում նաև Արդբեջանը և գործում է նաև ըստ դրա,
քանի որ մինչ բացատրելը, որպես շարունակություն, ՔՊ պատգամավորներն, ում դեռ Աղաջանյանը
բացատրած չի լինում, իրենց խոսքը կառուցում
են փաշինյանական ոճով։ Նիկոլ Փաշինյանը հստակ
չասա՞ց, որ Արցախի կարագավիճակի վերբերյալ
մեր նշաձողը պետք է իջեցնենք։ Սա ի՞նչ էր նշանակում, գո՞ւցե թարգմանեք, պարո՛ն
Աղաջանյան։ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից՝
շարունակելով Փաշինյանի երեկվա մտքերն ասաց․ «գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր
կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել»։ Եթե նախապես թարգանած լինեին՝ նման հակապետական միտքը գուցե իրենց պատգամավորի շուրթերով չհայտնվեր միջազգային մամուլի էջերում։ Եթե սա Արցախը
հանձնելու օրակարգ չէ, ապա ի՞նչ է։ ՔՊ թիմակիցները, հավանաբար Փաշինյանի խոսքը պետք
է թարգմանեն, նոր թողնեն, որ ԱԺ ամբիոնից հնչի։ Այդպես գուցե հնարավոր լինի խնայել
նաև հասարակության նյարդերը և ջուր չլցնեն թշնամու ջրաղացին՝եթե իհարկե նպատակը հենց
դա չի։









