Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Ծաղկուտ գյուղում բնակվող 59-ամյա տղամարդը գոմում ապօրինի պահում է թմրանյութ։
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ մարիխուանա։
Հանգամանքները պարզվում են։









