Foto

Վիգեն Էուլջեքչյանի ազատ արձակման հարցը Լիբանանի ուշադրության կենտրոնում է

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը լիբանանյան կողմի ուշադրության կենտրոնում է, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջջին։

Ինչպես հայտնում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը, Լիբանանի ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Էուլջեքչյանի հարցին վերաբերող անհրաժեշտ դիմումները կատարվել են։ Միաժամանակ, նա շեշտել է, որ կարևորն այն է՝ հայկական կողմը շարունակի հետամուտ լինել այս խնդրին։