ԲԴԽ-ում կորցված բանալի-
կոդերը գտել են։ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ կոդերը դատախազությունից ուղարկվել
էին, չէին ստացել, իսկ հիմա արդեն ստացան և համակարգի վերագործարկման համար աշխատանքներ
են տարվում։ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող
կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են անհրաժեշտ
աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար: Այդ աշխատանքների
ավարտի և համակարգի գործարկման մասին նոր տվյալներ լինելու դեպքում՝ լրատվամիջոցներին
և հանրությանը կիրազեկենք»,- ասաց Լիլիթ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ արդեն
երկար ամիսներ ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակներում առգրավել էր համակարգիչը, որով իրականացվում
էր դատական գործերի համակարգչային մակագրման համակարգը: Այս ամբողջ ընթացքում քրեական
գործերը դատավորներին մակագրվում էին դատարանների նախագահների կողմից ձեռքով, ինչը
դժգոհություն էր առաջացրել հատկապես մասնագիտական հանրության մոտ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության
կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելիս ԲԴԽ նախագահ (լիազորությունները
դադաեցված) Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ համակարգի աշխատանքին
միջամտելը գրեթե անհնար էր և մտավախություն հայտնեց, որ վերագործարկումից հետո արդեն
հնարավոր կլինի համակարգի աշխատանքին միջամտել։ Համակարգը և բանալի կոդերն արդեն 8
ամսից ավելի է ԱԱԾ-ի կողմից առգրաված են և գտվում են հատուկ մասնագետների ձեռքում։
Այստեղ խնդիր է տեսնում նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, ով Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ համակարգի
առգրավումը տեղի է ունեցել միտումնավոր, որպիսի դատարանի նախագահների կողմից ցանկալի
գործերը մակագրվեն, ցանկալի դատավորներին։ Իրավապաշտպան ասում է․ «Եթե պարոն Վարդազարյանը
միայն մտավախություն ուներ, ապա ես համոզված եմ, որ վերագործարկելուց հետո, այդ համակարգին
հնարավոր է լինելու միջամտել, բայց ոչ թե դատարանի նախագահների այլ, անձամբ ԲԴԽ նախագահ
Գագկ Ջհանգիրյանի կողմից»։









