Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քարերի վրա։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է, նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









