Foto

ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, ապա՝ Վիլնյուս

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհուրդի գրասենյակից: