Foto

Եթե թշնամին գովերգում է քեզ, ուրեմն ինչ-որ մի շատ անդուր բան ես անում․ քաղաքագետ

Vesti.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

-          Պարո՛ն Շաքարյանց, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի խնդիրների շուրջ փոխադարձ հայտարարություններ են տարածում Ադրբեջանը և Ռուսաստանը։ ՀՀ իշխանությունը դրանից անմասն է։ Սա ինչի՞ մասին է խոսում։

-          Չկա արտաքին քաղաքականություն, քանի որ  չկա Արտաքին գործերի նախարարություն։  Անվանաումներով, իբր թե, գոյություն ունեն, բայց իրականում չկան։ ՀՀ-ում իսպառ բացակայում է արտաքին քաղաքականությունը։ Սա միայն վերջին տարվա համար չեմ ասում։ ՀՀ իշխանավորներն արտաքին ուժերի երաժշտությունների տակ միշտ էլ պարել են։

-          Ձեր ասածից կարո՞ղ ենք արձանագրել, ՀՀ-ն քաղաքական մակարդակում հրաժարվել է Արցախից։

-          Այսօրվա կառավարությունն, այո՛, հրաժարվել է։ Գուցե արդեն ստորագրվել է դրա տակ, ես չգիտեմ։ Նրանք խիստ գաղտնի քայլերի կողմանկիցներ են, նրանք երբենք չեն խոստովանում այն, ինչ-որ իրականում կա։

-          ՀՀ-ն ինչ-որ մակարդակում փորձում է գոնե ցույց տալ, որ Արցախից չի հրաժարվել։  Ադրբեջանի առաջարկած  5 կետերի մասով դիմեց Մինսկի խմբին, ՌԴ-ից պահանջում էին բացատրել, թե ինչո՞ւ է թշնամին ներխուժել Արցախի տարածք և այլն։

-          Ոչ մեկ չպիտի զբաղվի Արցախի հարցով։ Եթե Արցախի հարցը հետաքրքրում  կամ վերբերում է միյան Մինսկի խմբին կամ Ռուսաստանին, ապա իշխանությունը չի զբաղվում այդ հարցով։  Ռուսական կողմը ոչ մեկին, ոչ մի բան չպիտի պատասխան տա։ Ռուսական կողմն ասել է, որ ինքը միայն հրադադարի մոնիտորինգ է անում։ Այն ինչ կատարվում է, ամբողւջ պատասխանատվությունն ընկնում է այն  մարդկանց վրա, որոնք ստանձնել են Արցախի անվատանգության երաշխավորը լինելու պատասխանատվությունը, ընդ որում նաև սահամանադրական մակարդոկով։

-          Եթե կա ահմանադրական երաշխիք, որը իշխանության համար նաև պարտավորություն է, ապա ի՞նչն է խանգարում զբաղվել Արցախի հարցով։

-           ՀՀ-ում ընտրել են չզբաղվող իշխանություն։ Միայն սա է պատճառը։

-          Ադրբեջանը վիրավորում է ՀՀ բանակին, զիված ուժերին հայտարարում է, որ Արցախում նրանց մնացորդներն են։ Սա ինչպիսի՞ արձագանքի պիտի արժանանա։

-          Ադրբեջանը շատ լավ է անում, ինչ ուզի կարող է հայտարարել։ Ձեզ դրեք իրենց տեղն ու ասեք, որ նրանք իրավացի չեն։ Մարդիկ կապիտուլացիա են ստորագրել՝ նրանք էլ ասում են՝ ամբողջությամբ գնացեք այս տարածաշրջանից, չենք ուզում ձեզ տեսել։ 1945 թ հիշեք, և՛ Ճապոնիային, և ՛ Գերմանիանյին արգելել են զինված ուժեր ունենալ։ Կամ Առաջին աշխահաարտը՝  Գերմանիան ջախջախվել է ու նրան արգելել են զորք և զինտեխնիկայի արտադրություն ունենալ։ Ճիշտ է անում Ադրբեջանը նրանից մի բողոքեք, ձեր իշխանությունից բողոքեք, որոնք չեն կարողանում կանգ առնել ու մտածել թե ի՞նչ են անում, երբ կատարում են ուրիշների պատվերները։

-          Ադրբեջանի այս արտահայտություններին հայկական կողմը պիտի՞ պատասխաներ։

-          Իհարկե, թշնամուն բոլոր դեպքերում պիտի պատասան տալ,նույնիսկ եթե գովերգում է քեզ, քանի որ եթե թշնամին գովերգում է քեզ, ուրեմն ինչ-որ մի շատ անդուր բան ես անում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան