Foto

Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը կքննարկվի Ժնևում. DPA

Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը կքննարկվի ԵՄ առաջատար երկրների և ԱՄՆ-ի և Ուկրաինայի իրենց գործընկերների հանդիպման ժամանակ Ժնևում կիրակի օրը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով DPA-ին։

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները հայտնել էին իրենց անհամաձայնությունն ԱՄՆ խաղաղության ծրագրի որոշ կետերի շուրջ և այն վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ։

Յոհաննեսբուրգում կայացած հանդիպումից հետո ԵՄ-ի, Կանադայի և Ճապոնիայի առաջնորդները պահանջում են վերանայել ԱՄՆ-ի Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը և մտահոգված են Ուկրաինայի զինված ուժերի կրճատմամբ։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ՝ ԵՄ ինստիտուտների, ԵՄ որոշ անդամ պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Ճապոնիայի և Կանադայի ղեկավարների կողմից։