Մենք դաշինքի մաս ենք կազմում, որը ներառում է երեք միջուկային տերություններ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, և գոյություն ունի այսպես կոչված ընդհանուր միջուկային հովանոց, հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչսը։
Ռինկևիչսը նշել է, որ տեղյակ է այն բանավեճի մասին, թե արդյոք իրենց անհրաժեշտ է սեփական միջուկային զենքը, և որ այդ հարցը պահանջում է զգալի ռեսուրսներ և տեխնոլոգիաներ։
«Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ տեղ նրանք շարունակում են խոսել միջուկային փորձարկումների և միջուկային էսկալացիայի շանտաժի մասին, ապա աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ կորոշեն զարգացնել սեփական միջուկային զենքը, և նման երկրներ արդեն գոյություն ունեն՝ օրինակ՝ Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան», - նշել է Ռինկևիչսը։









