Foto

Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 123-րդ հոդվածը կիրառելու նպատակով Մասուդ Փեզեշքիանը Կենտրոնական բանկին տեղեկացրել է «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 58-րդ հոդվածի (a) կետի փոփոխության ուժի մեջ մտնելու մասին (որը նախատեսում է ազգային արժույթի անվանական արժեքը – խմբ.)», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ հրապարակված տեքստի համաձայն՝ ռիալը կմնա որպես ազգային արժույթ։ Թոմանը որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները աջակցություն չեն ստացել։