Foto

Տիգրան Աբրահամյան. 2020 թվականի օգոստոսից Ադրբեջանի բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Երբ վերլուծվում կամ գնահատվում է ադրբեջանական բանակի գործողությունները պետք է հիշել, որ 2020 թվականի օգոստոսից, բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է։

Հիմնական օպերացիաներից մինչև տեղեկատվական ապահովում իրականացվում է Թուրքիայից։
Ադրբեջանի ղեկավարի, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների շփումները ոչ մի արժեք չունեն, եթե չկա ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն։

Թուրքիան ամենաշահագրգիռ կողմերից է Հարավային Կովկասում ուրիշ ձեռքերով լարվածության օջախներ ստեղծելու և ՌԴ-ին «մաշացնելու» առումով։

Եղած հակասություններն ու սրացումները պետք է դիտարկել այս տեսանկյունից»։