Foto

ԿԸՀ տվյալներով՝ Վեդի խոշորացված համայնքում հաղթել է ՔՊ-ն

Հայտնի են Վեդի համայնքի ընտրությունների նախնական ընդհանուր արդյունքները: ԿԸՀ տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» -ը ստացել է 13 139 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 9 694 ձայն:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցել է ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ ՔՊ ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը:

Ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել  ընդհանուր 37 015 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 23 378 մարդ։