Foto

Սահմանդրությունից պրեամբուլան կհանվի՞

ՀՀ-ն գնում է նոր սահմանդրական բարեփոխումների։ Ստեղծվել է Սահմնադրական խորհուրդ, որն էլ իր հերթին ընտրելու է 5 քաղաքական ուղղվածություն չունեցող գիտնական մասնագետների, որոնք էլ կզբաղվեն սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։ Խորհրդի կազմում մրցույթային կարգով ներգրավվելու են 3 խորհրդարանական, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների ու պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը, օմբուդսմենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը։ Սահմանդրագետ Վահե Գրիգորյանը կարծում է, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումների կարիք չկա։ «Սահմանադրական բարեփոխումները չեն բխում ՀՀ շահերից։ Սահմանդրությունը փոփոխելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, որի իրենից ներկայացնում է հսկայական ծախս՝ առնվազն 8 մլրդ դրամի, ինչն այս փուլում ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ։ Այս պահին Սահմանադրության փոփոխության պահանջի մասին բարձրաձայնում են թշնամական Բաքվի և Թուրքիայի բռնապետերը, ինչից հետո առնվազն տարօրինակ են ՀՀ-ի ժամանակավոր ղեկավարության այս գործողությունները»,- նշեց սահմանադրագետը։ Գրիգորյանը մտավախություն ունի, որ նոր Սահմանդրության պրեամբուլայից կբացակայի ՀՀ անկախության հռչակագրին արված հղումը, որն էլ իր հերթին վկայակոչում է Ցեղասպանության ճանաչման պահանջը և Լեռնային Ղարաբաղի անկախության և նրա Հայ բնակչության պաշտպանության ՀՀ պարտականությունը։ Այս դեպքում ՀՀ-ն նույնիսկ իրավական տեսանկյունից չի կարողանա ունենալ ցեղասպանության պահանջ միջազգային ճանաչման իմպերատիվ ձևակերպում և Արցախի հայությանը պաշտպանելու պարտականություն։ «Սահմանադրության պրեամբուլայում գրաված է՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները․․․, իսկ Անկախության հռչակագրի 11-րդ դրույթը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Այստեղ կարևոր է, որ Անկախության հռչակագիրում Թուրքիան փաստացի բաժանում էր երկու մասին՝ Օսմանյան և Արևմտյան Հայաստանի։ Անկախության հռչակագրի պրեամբուլան էլ սահմանում է՝ «․․․հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները․․․»։ Սա հաստատում է ՀՀ-ի Արցախի միջև իրավական անխզելի կապը, որը փաստացի ունի սահմանադրական կարգավորում: Ըստ արդարադատության նախարարության հրապարակման արդեն հայտնի են այն 5 հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական ուժերը, որոնք լինելու են սահմանադրական խորհրդի կազմում՝ 1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց): 2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան): 3. «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան): Արտախորհրդարանական «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից։ Սահմանադրագետից հետաքրքրվեցինք արդյո՞ք այնպիսի կազմ է ընտրվել, ովքեր կոմպետենտ են խորհրդում լինել։ « Դուք ինձ խնդրում եք, որ ես մեկնաբանություն տա՞մ մի անձի վերաբերյալ, ով իր աշխատասենյակում փակցրել է ՀՀ-ի գլխին եկած բոլոր արհավիրքների գլխավոր մեղավորի նկարը և հպարտանում է դրանով։ Ձեր նշած ՀԿ ղեկավարներից որևէ մեկի մասով ես չունեմ վստահության անգամ 1,25 տոկոս՝ թե՛ մասնագիտական, թե՛ կամային հատկանիշների նկատմամբ, ինչով պայմանվորված ես վստահ եմ, որ ձևավորված այդ խորհուրդը լավագույն դեպքում մատնվելու է անգործության, իսկ վատագույն դեպքում բերելու է հերթական խայտառակ իրավական նախագիծը։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցություններին նշեմ, որ ես չեմ կարող հարգել որևիցե քաղաքական ուժի, որը ստեղծված իրավիճակից հետո կգնա Նիկոլ Փաշինյանի հետ որևէ տեսակի համագործակցության»,- եզրափակեց Վահե Գրիգորյանը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան