Foto

Պետք է ընդունել, որ թուրքը մահացու վտանգ է հայի համար․ Մհեր Հակոբյան

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հարցազրույցում  մի քանի թեզեր հնչեցրեց՝ խոսեց, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, ՄԻՍԿ-ի խմբում բանակցությունները չշարունակելու, իսկ պահանջները չբավարարելու դեպքում սպառնաց 3-րդ պատերազմով և հորդորեց չմոռանալ, թե ովքեր են իրենց հարևանները։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, Ալիևն իր հարցազրույցում խոսում էր խաղաղության մասին և միաժամանակ ակնարկում էր 3-րդ պատերազմի մասին։ Ի՞նչ սպասենք։

- Իրականում ոչ մի զարմանալի բան չկա։ Կարելի է միայն զարմանալ մի բանի վրա, որ Ալիևը դեռևս ասում, եթե մի քիչ խելացի լիներ, թեկուզ սուտ կխոսեր խաղաղության մասին և մեր այսպես կոչված խաղաղասերները կասեին, թե Ալիևի նման բարի մարդը խաղաղություն է ուզում, իսկ մեր երկրում հասարակության որոշ մաս պատերազմի մասին է խոսում։ Զարմանում եմ Ալիևի հիմարության վրա՝ իրեն ընդամենը պետք է խաղաղության կեղծ խոսքեր ասել։ Իմ տիպի մարդու համար, սա նորություն չէ, ես գիտեմ, որ Ալիևը կա և միշտ կլինի այդպես։

- Ալիևն իր ժողովրդին հորդորում է երբեք չմոռանալ, թե ովքեր են իրենց հարևանները, իսկ մեզ ասում են, որ ինչ եղել է, անցել է՝  եկեք նոր էջից սկսենք։ Որքանո՞վ է այս թեզն ընդունելի։

- Ճիշտ է անում Ալիևը։  1893-1896-ին կոտորեցին, 1908-ին, 1915-1923-ին, 1988-1990թթ, կոտորեցին, 1992թ Մարաղայի գյուղը ջարդեցին, վերջին պատերազմում վզեր կտրեցին, ստորացրին։ Եթե այս պայմաններում մերոնք մոռանում են, լավ է անում Ալիևը։ Այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, դատապարված է դրա կրկնությանը։ Հիմա եթե որոշները մոռանում են, թե թուրքն ով է, լավ է անում է Ալիևը։ Թող փակվեն իրենց փոքրիկ աշխարհներում, իրենց գյուղերում, Երևանի իրենց տաքուկ, սորոսական կամ  արևմտյան գրասենյակներում, իրենց պաշտոններում, պարգևավճարներում և համարեն, որ թուրքը քաղաքակիթ է։ Մեր անցյալից հետո, Ալիևը մեզ սպառում է, բայց մենք չենք կարողանում մեր ընտրազանգվածին բացատրել, որ թուրքը մահացու վտանգ է, այնպես ինչպես երեխայի համար սոված առյուծը։ Իսկ որոշ ոչ բարխիղճ քաղաքական գործիչներ մեծ «երեխաներին» խաբում են և արդյունքում ինչ-որ ցածր կրթական  մակարդակ ունեցող մեկն էլ կարող է ինձ ասել, որ թուրքին թշնամի եմ համարում, ապա ինչո՞ւ սահման չեմ գնում և այլ այդ մակարդակի հարցեր տա։ 3 օր առաջ կորցրեցինք, մեր հրաշք սերուդից ևս 3 հոգի և դեռ շատ ենք կորցնելու։ Խաղաղության յուրաքանչյուր կենացի ժամանակ ասել եմ՝ չի լինելու խաղաղություն և մարդիկ այնպիսի հայացքով են վրաս նայում՝ կարծես հարցնում են, թե ինչի եմ իրենց տոնը փչացնում։ Խաղաղության դատարկ կենացներով չեն  հասնում։ Խաղաղությունը պարտադրում են։

- Իշխանությունն ասում է,որ պատրաստ է հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների, բայց հակառակ կողմը նախապայմաններ է թելադրում։ Նման երկխոսություն կարո՞ղ է լինել։

- Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ՀՀ բոլոր իշխանությունները նույն բանն են ասում։ Նախապայմաններ դրել է թուրքական կողմը։ Հայկական կողմը երբեք նախապայմաններ չի դրել և ճիշտ է արել։ Մենք չենք թուրքերի հետ սահմանը փակել՝ դա երկու կողմանի դուռ է մեր կողմից կողպեքը բաց է, իրենց կողմից՝ փակ։

 - Ալիևը հստակ նախապայման ասաց՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ՀՀ իշխանությունը և ոչ մի մակարդակում չպատասխանեց այս մտքին։ Այս նախապայմանը ընդունելով, որտե՞ղ է մնում Արցախի կարգավիճակի հարցը։

- ՀՀ-ն չպիտի ընդունի այդ նախապայմանը։ Ինչ ասեմ, ընտրել են, թող վայելեն։ Ախր, ասում էի մի մտեք «առյուծի վանդակը»՝ վտանգավոր է, հունիսի 20-ին գնացին մտան, հետո էլ ասում  էին, ոչինիչ՝ կարևորը թող Քոչարյանը չգա, թող չգա, դե գնացեք վայելեք։

-Իշխանության խոստացած խաղաղության դարաշրջանը ե՞րբ է գալու։

- Իշխանությունը պետք է ականջին օղ անի խաղաղության բանաձևը, որի համար հարկավոր են մի քանի սկզբունքներ՝ ընդունել, որ թուրքը մահանցու վտանգ է հայի համար, ունենալ ուժեղ պետություն, որի տարերն են՝ տնտեսական համակարգ, դեմոկրատական արժեքներ, ուժեղ հասարակություն, հոգեբանական ամրություն, մշակութային, էթնոգրաֆիկ աճ։

- Հզոր տնտեսությունը ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կապում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություննների կարգավորմամբ։ Այս համատեքստում  ինչպե՞ս պետք է գործի Ձեր ասած՝ թուրքը մահացու վտանգ է հայի համար, թեզը։

- Արդեն տեղական արտադրողները բողոքում են, որ արգելքը հանվեց, ավելի շատ դժգոհելու են, երբ թուրքական ապրանքը գա ու լինի ավելի մատչելի։ Բայց խնդիրն այդ չէ, այլ այն, որ մարդկանց համար Արցախն արժեք չէ։ Ես սրանում մեղադրում եմ նախկիններին՝ 1991 թվականի ոսկե սերունդը, այդ ոգեղեն թռիչը 25 տարում հանգցրեցին՝ Արցախը, անկախ սերունդը, բանակը արժեզրկեցին։ Ինչ էին տալիս նախկինները հայ գյուղացուն՝ ասում էին՝ դու վատ ես ապրում, որովհետև Արցախում պատերազմ է և քո որդին պիտի գա ու Արցախի համար ծառայի։ Հետո «մարդա մեկը» այդ Արցախը կորցրեց և եկավ այդ գուղացուն ասեց՝ Արցախը այլևս չկա, կներես, որ չկա, բայց դու արդեն լավ կապրես, որովհետևս Արցախը չկա ու քո տղան էլ չի գնա Արցախի համար ծառայի։ Իսկ կրթական ցածր մակարդակ ունեցող, քանի մարդ կգտնվի, որ կասի դու ապուշ ես։ Մեծ մասը չի ասի, Արցախն իր համար հեռու է և կասի, այո՛, թող նախկինները չգան։

Հեղինակ: Աննա Ավետիսյան