Foto

Էստոնիան Բաքվում դեսպանատուն կբացի. Էստոնիայի արտգործնախարար

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Էստոնիան Բաքվում դեսպանատուն կբացի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր Իլհամ Ալիևն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտգործնախարար Մարգուս Ցախնային։ Նա շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Ալիևն ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերը այս հարցում։ Նշելով Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Ալիևը անդրադարձել է Ադրբեջանի մայրցամաքային մասի և նրա Նախիջևանի մարզի միջև տրանսպորտային կապերի բացման կարևորությանը։

Արտգործնախարարը ընդգծել է, որ Ղազախստանից Ադրբեջանով ներմուծվող հացահատիկի տարանցման թույլտվությունը կարևոր քայլ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նշելով, որ Էստոնիան աջակցում է Ադրբեջանի կապերին Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, Ցախնան գոհունակություն է հայտնել Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման ներկայիս դրական դինամիկայի կապակցությամբ։