Foto

Հոկտեմբերի 24-ին կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Կաունասի «Ժալգիրիս» Արենայում հոկտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով) կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի՝ A-D։ Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։

Հյուրընկալող 3 հավաքական՝ Լատվիան, Լիտվան և Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B և C խմբերում։

1-ին զամբյուղ

Պորտուգալիա (գործող չեմպիոն)
Իսպանիա
Ուկրաինա
Ֆրանսիա
 

2-րդ զամբյուղ

Խորվաթիա
Իտալիա
Սլովենիա (հյուրընկալող)
Չեխիա
 

3-րդ զամբյուղ

Լեհաստան
Հայաստան
Վրաստան
Բելառուս
 

4-րդ զամբյուղ

Բելգիա
Հունգարիա
Լատվիա (հյուրընկալող)
Լիտվա (հյուրընկալող)
 

1/4 եզրափակիչ

B խմբի հաղթող - A խմբի 2-րդ տեղ
A խմբի հաղթող - B խմբի 2-րդ տեղ
C խմբի հաղթող - D խմբի 2-րդ տեղ
D խմբի հաղթող - C խմբի 2-րդ տեղ
 

Եզրափակիչը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը որակավորման փուլում անպարտելի էր՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի։ Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավեց առաջին հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

 

Որակավորման փուլի արդյունքները․

Հայաստան - Դանիա՝ 4-3
Ղազախստան - Հայաստան՝ 4‑4
Հայաստան - Ալբանիա՝ 4‑0 
Ալբանիա - Հայաստան՝ 1‑5
Դանիա - Հայաստան՝ 1-3
Հայաստան - Ղազախստան՝ 4‑2