Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ծոցի երկրներ իրականացրած այցերի շրջանակում այժմ գտնվում է Կատարում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այնտեղ Էրդողանի հիմնական օրակարգը կործանիչների զինանոցն ամրապնդելու նպատակով եվրոպական արտադրության «Eurofighter»-ների ձեռքբերման շուրջ բանակցություններն են:
Այդպիսի պնդումների մասին գրում է ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ կործանիչների քանակը 24-ն է, ընդ որում, ոչ նոր, այլ օգտագործված:
Զուգահեռ նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան միջնորդում է Կատարի ու Թուրքիայի միջև գործարքի կքնման հարցում, որով ենթադրվում է ոչ միայն «Eurofighter»-ի, այլև «Tranche 3A» կործանիչների տրամադրում:
Ըստ աղբյուրի՝ գործարքը, որը արժենալու է միլիարդավոր եվրոներ, դեռևս տեխնիկապես անավարտ փուլում է գտնվում և բանակցություններն այն ամբողջացնելու ուղղությամբ շարունակվում են: