Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նա 2024 թվականի դեկտեմբերի 23-ից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու մեղադրանքով։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։