Foto

Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն ժամանել է Ռումինիա

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը  ժամանել է Ռումինիա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Նոա»-ն մրցելու է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի  հետ: 

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում սեփական հարկի տակ հաղթանակ էր տոնել` նվազագույն հաշվով գերազանցելով խորվաթական «Ռիեկա» ակումբին: