Իմ գույքն օրինական հիմքերով է ձեռք բերված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը:
Լրագրողի այն հարցին, թե Երևանի քաղաքապետի աշխատանքի արդյունավե՞տ է, Մարգարյանը պատասխանեց, որ քաղաքային տնտեսությունը գործող օրգանիզմ է, մի օր արդյունավետ կլինի, մի օր անարդյունավետ կլինի, մի օր խնդիրներ կլինեն, մի օր չեն լինի:
Լրագրողի այն արձագանքին, թե մեկից հինգ բալային սանդղակում որքա՞ն կգնահատի Մարգարյանը քաղաքապետարանի գործը, Մարգարյանը պատասխանել է. «Եկեք գնահատականներ չտանք, գնահատականները տալիս է ժողովուրդը»: