Foto

Գյումրիում մեծ թվով ձերբակալությունների հետևանքով ՁՊՎ-ներում տեղ չի եղել. մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահներն այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել։ Ձերբակալվածների մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի։ Ալավերդի տեղափոխվածների թվում է եղել նաեւ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես փաստաբան փորձել է հանդարտեցնել իրավիճակը:

Հիշեցնենք, որ Գյումրիում 33 անձ ձերբակալվել էր։

Իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի կալանավորումը։