Պերուի նախագահի պաշտոնակատար Խոսե Ջերին արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Լիմայում՝ բողոքի ալիքը զսպելու համար, հաղորդում է Al Jazeera-ն։ Արտակարգ դրությունը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 22-ին և կտևի 30 օր՝ որպես «հանցավորության աճի դեմ պայքարի» միջոցառում։ Նախարարների խորհուրդը հաստատել է Լիմայում արտակարգ դրությունը։ Այն կոչ է անում ոստիկանության հետ մեկտեղ օգտագործել զինված ուժեր՝ հասարակական կարգը պահպանելու համար։ Ջերիի խոսքով՝ այս միջոցառումը «կնպաստի խաղաղության, անդորրի և միլիոնավոր պերուացիների վստահության վերականգնմանը»։