Foto

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են. որոշ մարզերում ձյուն է տեղում

Սպիտակի ոլորաններն այսօր դժվարանցանելի են բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Մերկասառույց է Վարդենյաց լեռնանցքում։

Տեղեկացվում է, որ Լոռու, Շիրակի մարզերում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։